20 ապրիլի 2009 - 22:54 AMT
Ջոզեֆ Բայդենը զանգահարել է Սերժ Սարգսյանին
Ապրիլի 20-ին ամերիկյան կողմի նախաձեռնությամբ կայացել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի եւ ԱՄՆ փոխնախագահ Ջոզեֆ Բայդենի հեռախոսազրույցը: Ինչպես հաղորդում է Հայաստանի ղեկավարի մամլո ծառայությունը, զրույցի ընթացքում քննարկվել են Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ բանակցությունները: