1 փետրվարի 2023 - 14:08 AMT
Թուրքիան և Պակիստանը մեկնարկել են համատեղ «Աթաթուրք» զորավարժությունը

Թուրքիան և Պակիստանը համատեղ զորավարժություն են սկսել։ Համատեղ իրականացվող «Աթաթուրք» զորավարժությունը մեկնարկել է Պակիստանի կողմից կազմակերպված արարողությամբ, հայտնում է Ermenihaber-ը։

Թուրքական աղբյուրի հաղորդմամբ՝ զորավարժությանը մասնակցում են արագ արձագանքման և հատուկ նշանակության ուժերի անձնակազմը։

Զորավարժությունը նպատակ ունի զարգացնել զինված ուժերի համագործակցությունն ու համակարգված փոխգործակցելու կարողությունը։