20 ապրիլի 2009 - 23:18 AMT
Կկայանա արդյո՞ք մայիսի 1-ին ընդդիմության արգելված երթը
Երեւանի քաղաքապետարանը արտոնել է Հայ ազգային կոնգրեսի հանրահավաքի անցկացումը Մատենադարանի մոտ, սակայն երթն արգելել է: Իր մերժումը քաղաքային իշխանությունները, հղում անելով «ՀՀ տոների եւ հիշատակի օրերի մասին» օրենքին, հիմնավորել են մայրաքաղաքի հիմնական փողոցների գերբեռնվածությամբ: Այդ օրը մայրաքաղաքի իշխանությունները տարբեր տոնական միջոցառումներ են նախատեսել Երեւանում:

PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում ՀԱԿ-ի մամլո քարտուղար Արման Մուսինյանը հայտարարել է, որ քաղաքապետարանի պատասխանն իրենք չեն ստացել սահմանված 72 ժամվա ընթացքում: Նա նաեւ հավելել է, որ մայիսի 1-ին արդեն շուրջ մեկ դար է, ինչ երթեր են անցկացվում մայրաքաղաքում: