2 փետրվարի 2023 - 12:21 AMT
Վարչապետն Ալմաթիում կմասնակցի Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ աշխատանքային այցով մեկնել է Ղազախստան:

Փետրվարի 2-3-ին վարչապետն Ալմաթիում մասնակցելու է Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստին և Digital Almaty Awards միջազգային համաժողովին:

Ալմաթի են հրավիրվել նաև ԵԱՏՄ անդամ մյուս երկրների վարչապետների տիկնայք:

Ալմաթիում Փաշինյանն առանձնազրույց կունենա ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինի հետ: Այդ մասին հայտնում են ռուսական լրատվամիջոցները։ ‌