Մարտի 1-ից մինչև մայիսի 12-ը ներառյալ Հայաստանում վարժական հավաքներ կանցկացվեն։ Գործադիրը հավանություն է տվել որոշմանը։
Կհայտարարվի պահեստազորի առաջին խմբի առաջին և երկրորդ կարգերում հաշվառված շարքային, ենթասպայական և սպայական կազմերի պահեստազորայինների հավաք։
Յուրաքանչյուր քաղաքացի ներգրավվելու է ոչ ավելի, քան 25 օրացուցային օր ժամկետով։
Վարժական հավաքների ապահովման համար ռազմատրանսպորտային պարտականություններ ունեցող մարմիններից կներգրավվի մինչև 306 միավոր տրանսպորտային միջոց՝ ոչ ավելի, քան 7 օրացուցային օրով։
Նախատեսվում է ներգրավել մինչև 3281 քաղաքացի, որոնցից 2897-ը՝ շարքային և կրտսեր ենթասպայական կազմերից։
Վարժական հավաքները հայտարարվում են պահեստազորայինների ռազմական ունակությունների կատարելագործման, մասնագիտական վերապատրաստման և պատրաստման, բարձրագույն կրթություն ունեցող ենթասպայական կազմից պահեստազորի սպաների պատրաստման, մարտական հերթապահության ներգրավման նպատակով։