2 փետրվարի 2023 - 13:20 AMT
Հատուկ բանակային կորպուսը նոր հրամանատար ունի

Փոխվել է Հատուկ բանակային կորպուսի ղեկավարությունը։ Նախագահը հրամանագրեր է ստորագրել ազատումների և նոր նշանակումների վերաբերյալ։

Հատուկ բանակային կորպուսի հրամանատար է նշանակվել Արմեն Գյոզալյանը՝ ազատվելով ԶՈւ գլխավոր շտաբի օպերատիվ գլխավոր վարչության պետ-ԶՈւ գլխավոր շտաբի պետի տեղակալի պաշտոնից:

Այդ պաշտոնում Գյոզալյանը կփոխարինի Արտակ Բուդաղյանին, որն ազատվել էր պաշտոնից։

Պաշտոններից ազատվել են նաև Հատուկ բանակային կորպուսի հրամանատարի տեղակալները։

Սամվել Պողոսյանն ազատվել է Հատուկ բանակային կորպուսի հրամանատարի տեղակալի պաշտոնից, նրան փոխարինել է Գագիկ Պողոսյանը։

Պաշտոնից ազատվել է Հատուկ բանակային կորպուսի շտաբի պետ-կորպուսի հրամանատարի տեղակալ Բագրատ Մաթևոսյանը։ Այդ պաշտոնին նշանակվել է Լևոն Կասյանը։