Փետրվարի լույս 2-ի գիշերն Ավան-Առինջում իրենց աշխատանքը կատարելիս աղբահանության աշխատակիցներ են դանակահարվել: Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը։
«Այս գիշեր արտակարգ դեպք է տեղի ունեցել Ավան-Առինջում: ԵԱՍՄ համայնքային հիմնարկի երկու աշխատակից դանակահարվել են իրենց աշխատանքը կատարելիս, այժմ նրանք գտնվում են հիվանդանոցում: Բարեբախտաբար նրանց կյանքին վտանգ չի սպառնում:
Շնորհակալ եմ շտապօգնության բժիշկներից և ոստիկանության ծառայողներից օպերատիվ արձագանքի համար: Մեր գործընկերներին շուտափույթ ապաքինում եմ մաղթում»,-ասվում է գրառման մեջ։