20 ապրիլի 2009 - 23:24 AMT
Ռուսաստանը ՆԱՏՕ-ի առջեւ պայմաններ է դնում
Ռուսաստանը կհրաժարվի ՆԱՏՕ-ի հետ բանակցություններից գլխավոր շտաբերի պետերի մակարդակով, եթե Դաշինքը չեղյալ չհայտարարի Վրաստանում կայանալիք զորավարժությունները: Այդ մասին հայտարարել է ՆԱՏՕ-ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Դմիտրի Ռոգոզինը : «Եթե զորավարժությունների վերբերյալ Մոսկվայի բողոքը ոչ մի արձագանք չունենա, մենք որոշակի քայլեր կձեռնարկենք: Մի բանի մասին կարող եմ ասել արդեն այսօր. մայիսի 7-ին նախատեսված Ռուսաստան-ՆԱՏՕ գլխավոր շտաբերի պետերի հանդիպումը չի կայանա», - հայտարարել է Ռոգոզինը, հաղորդում է «Վեստի» հեռուստաալիքը:

Ռոգոզինի խոսքերով, չնայած տարաձայնություններին, Ռուսաստան-ՆԱՏՕ խորհրդի ոչ պաշտոնական հանդիպումը դեսպանների մակարդակով տեղի կունենա, ինչպես եւ նախատեսվում էր, ապրիլի 29-ին: Ռուսաստանը նաեւ խնդրում է հետաձգել կամ էլ ընդհանրապես չեղյալ հայտարարել Վրաստանում կայանալիք ՆԱՏՕ-ի զորավարժությունները :