4 փետրվարի 2023 - 15:15 AMT
«Մալաթիայի» տնօրինությունը դատի է տվել տեսչական մարմնին

«Մալաթիա» տոնավաճառի տնօրեն Սամվել Ավետիսյանը հայտնել է, որ տոնավաճառի տնօրինությունը հունվարի 27-ին դիմել է վարչական դատարան՝ տեսչական մարմնի որոշումը բողոքարկելու համար:

Դատարանը հայցը վարույթ է ընդունել. առաջին դատական նիստը նշանակվել է ապրիլի 11-ին, հայտնում է «Փաստինֆոն»։

Ավետիսյանն ասել է նաև, որ փետրվարի 4-ին «Մալաթիա» տոնավաճառում աշխատանքները չեն վերսկսվել, ինչպես ինքն ավելի վաղ հույս էր հայտնել՝ չեն հասցրել նախատեսված աշխատանքներն ավարտին հասցնել։

Նրա խոսքով՝ աշխատանքներում ներգրավված մասնագետներն ու տոնավաճառի աշխատակիցները 2 օր անընդմեջ աշխատել են, կեսգիշերին տուն են գնացել, հանգստացել, որ փետրվարի 4-ին նորից շարունակեն արձանագրված խախտումների վերացման աշխատանքները:

ՀՀ քաղաքաշինության, հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչական մարմինը որոշել է փետրավարի 1-ից դադարեցնել «Մալաթիա» տոնավաճառի գործունեությունը, քանի որ տնտեսվարողը արձանագրված 17 խախտումից մի քանիսը չի վերացրել։ Փետրվարի 1-ին տոնավաճառի աշխատակիցները բողոքի ակցիա էին իրականացում արդեն փակված տոնավաճառի դիմաց։

«Չենք ավարտել աշխատանքները: Կարծում եմ՝ այսօր կավարտենք, հիմա էլեկտրալարերն ենք փոխում, ազդանշանային համակարգ տեղադրում, ամբողջ փոշին լցվել էր սիգնալիզացիաների մեջ, պետք է ամեն ինչ փորձարկենք, նոր աշխատենք: Ժողովուրդը համաձայն են: Ոչինչ մի երկու օր չենք աշխատի, բայց կապահովենք: Եթե վերջացնենք՝ կաշխատենք»,-ասել է տնօրենը:

ՀՀ քաղաքաշինության, հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչական մարմինը որոշել է փետրավարի 1-ից դադարեցնել «Մալաթիա» տոնավաճառի գործունեությունը, քանի որ տնտեսվարողը արձանագրված 17 խախտումից մի քանիսը չի վերացրել։ Փետրվարի 1-ին տոնավաճառի աշխատակիցները բողոքի ակցիա են իրականացրել արդեն փակված տոնավաճառի դիմաց։

Ավելի ուշ տոնավաճառի տնօրենն ու մեկ տասնյակ աշխատակիցները հանդիպել էին տեսչական մարմնի ղեկավարի հետ և պայմանավորվածություն ձեռք բերել՝ որքան արագ շտկվեն արձանագրված խախտումները, այնքան շուտ տեսչական մարմինը կվերանայի իր որոշումն ու կվերաբացվի տոնավաճառը: