4 փետրվարի 2023 - 15:53 AMT
Սբ Ավետարանը և Սբ Սարգսի մասունքակիր աջը բերվել են առաջնորդանիստ Սբ Սարգիս եկեղեցի

Փետրվարի 4-ին հայ առաքելական եկեղեցին տոնում է Սուրբ Սարգիս զորավարի, նրա Մարտիրոս որդու և 14 զինակցի տոնը:

Դրա առթիվ կաթողիկոս Գարեգին Երկրորդի օրհնությամբ եկեղեցի է բերվել Սբ Սարգսի մասունքակիր աջը, հայտնում է Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժինը։

Իսկ Երևանի Մ. Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտ Մատենադարանից առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցի բերվեց 17-րդ դարում Ս. Սարգիս եկեղեցում ընդօրինակված Ավետարանը: Ձեռագիրը գրվել է 1693 թվականին Ավետիսի կողմից՝ Աննայի պատվերով։

Սբ Ավետարանը և Սբ Սարգսի աջը մնալու են եղեղեցում մինչ երեկոյան ժամերգությունը: Պատարագի ավարտին սուրբ մասունքներով օրհնություն կբաշխվի հավատավոր ժողովրդին:

Սբ Սարգիս զորավարն ամենասիրված սրբերից է: Իր որդու` Մարտիրոսի և 14 քաջ մարտիկների հետ նա նահատակվել է հանուն քրիստոնեական հավատքի: Արիության համար Սբ Սարգիսը Մեծն Կոստանդիանոս կասյեր (285-337) կողմից կարգվում է իշխան և սպարապետ` Հայաստանին սահմանակից Կապադովկիայում: Նա ոչ միայն գերազանց սպարապետ էր, այլև հիանալի քարոզիչ: Օգտվելով կայսեր հոժարությունից` իր իշխանության տակ գտնվող քաղաքներում քանդում է մեհյաններ, կառուցում եկեղեցիներ, տարածում քրիստոնեությունը: Երբ Հուլիանոս Ուրացողի թագավորության օրոք (360-363) սկսվում են Քրիստոսի եկեղեցու հալածանքները, Սբ Սարգիսը, աստվածային հայտնությամբ հրաման առնելով հեռանալ կայսրության սահմաններից, իր որդի Մարտիրոսի հետ գալիս, ապաստանում է քրիստոնյա Հայաստանում, ուր թագավորում էր Տիրան արքան` Մեծն Տրդատի թոռը` Խոսրովի որդին:

Սբ Սարգիսը հայոց մեջ ամենասիրված սրբերից է և պատահական չէ, որ Սբ Մեսրոպ Մաշտոց վարդապետը նրա մասունքները բերում է Ուշի (Աշտարակի շրջան)՝ տեղում կառուցելով նրա անունը կրող եկեղեցի:Տոնի օրը ՍբՍարգիս Զորավարի անունը կրող եկեղեցիներում մատուցվում է Սբ Պատարագ, որից հետո կատարվում երիտասարդների օրհնության կարգ: