6 փետրվարի 2023 - 14:59 AMT
Մոնթեն մնում է նորածիններին ամենահաճախ տրվող անուններից

Մոնթեն շարունակում է մնալ նորածիններին ամենահաճախ տրվող անուններից։ Այդ են վկայում Վիճակագրական կոմիտեի հապարակած 2022 թվականի տվյալները։

2022-ին տղաներին առավել հաճախ տրվող անունների առաջին 5-յակում են Դավիթը, Նարեկը, Հայկը, Մոնթեն ու Տիգրանը։

Նորածին աղջիկներին տրվող ամենատարածված անունների 5-յակը 2022-ին հետևյալ տեսքն ունի՝ Նարե, Արփի, Մարիա, Մանե, Լյուսի։