8 փետրվարի 2023 - 16:14 AMT
Խորվաթիայի ԱԳ նախարարը Ծիծեռնակաբերդ է այցելել

Հայաստանում պաշտոնական այցով գտնվող Խորվաթիայի ԱԳ նախարար Գորդան Գրլիչ Ռադմանը այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր, հայտնում է ԱԳՆ մամուլի ծառայությունը։

Նա հարգանքի տուրք է մատուցել Ցեղասպանության զոհերի հիշատակին:

Այցի շրջանակում Խորվաթիայի ԱԳ նախարարը ՀՀ ԱԳ նախարարից բացի հանդիպումներ կունենա ՀՀ նախագահի, վարչապետի, ԱԺ նախագահի, Ամենայն հայոց կաթողիկոսի և պաշտոնատար այլ անձանց հետ:

Հայաստանի և Խորվաթիայի միջև դիվանագիտական հարաբերությունները հաստատվել են 1994թ.-ին: 2019թ. հունիսի 7-ին Աշոտ Հովակիմյանը նշանակվել է Խորվաթիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Պրահա): 2011թ.-ից Երևանում գործում է պատվո հյուպատոսի գրասենյակը: