Փետրվարի 7-ին ամփոփվել է Ամերիաբանկի և Visa-ի համատեղ արշավը նվիրված Google Pay-ի ու Բանկի նոր MyAmeria հավելվածի մեկնարկին: Ամերիաբանկի ֆեյսբուքյան էջում կայացած ուղիղ եթերի ժամանակ պատահականության սկզբունքով որոշվել է խաղարկության մրցանակի Volkswagen ID.4 էլեկտրամոբիլի հաղթող կտրոնը 14622:
Խաղարկությանը մասնակցելու համար Ամերիաբանկի հաճախորդները պետք է Google Pay-ին կցված իրենց Visa քարտերով կատարեին նվազագույնը 7000 դրամի գործարք և լինեին MyAmeria-ի օգտատեր: Արդյունքում խաղարկությանը մասնակցել է մոտ 20,000 կտրոն:
«Ամերիաբանկի արշավն իրենից ներկայացնում էր տեխնոլոգիական նորարարությունների հիանալի սիմբիոզ: Մի կողմից դա Բանկի նոր բջջային հավելվածի, մյուս կողմից` արագ և հուսալի վճարման մեթոդի հանրայնացումն էր: Այդ պատճառով, բնականաբար, այն շատ էր տարբերվում շուկայում իրականացվող մյուս արշավներից»,- ասել է Կովկասում Visa-ի տարածաշրջանային մենեջեր Դիանա Կիգուրաձեն:
«2023-ին ևս բազմաթիվ անակնկալներ են սպասվում մեր հաճախորդներին, մասնավորապես MyAmeria-ի մեր սիրելի օգտատերերին, այնպես որ սպասեք մեր նոր պրոդուկտներին, որոնք որ շատ շուտով կազդարարենք ձեզ համար»,- նշել է Ամերիաբանկի Անհատական ֆինանսական ծառայությունների և քարտերի վարչության ղեկավար Էլեն Դանիելյանը: