9 փետրվարի 2023 - 17:50 AMT
Սարգիս Խանդանյանն ընտրվել է ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ

Սարգիս Խանդանյանն ընտրվել է ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ։ Նրա թեկնածությանը կողմ է քվեարկել 68 պատգամավոր:

ԱԺ 107 պատգամավորից գաղտնի քվեարկությանը մասնակցել է 68-ը: Քվեատուփում անվավեր քվեաթերթիկներ չեն եղել:

Հանձնաժողովի նորընտիր նախագահն ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր է:

ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանի լիազորությունները դադարեցվել են։ ԱԺ նախագահը ստորագրել է արձանագրությունը։ Նա հրաժարականի դիմում էր ներկայացրել: