Սիրիայում աղետալի երկրաշարժի հետևանքով ևս երկու հայ է զոհվել: Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է Սիրիայում լույս տեսնող «Գանձասար» թերթը։
Զոհվածները մուսալեռցի են։
Նշվում է, որ Մուսա լեռան Վագըֆի գյուղապետ Պերճ Գարթունը հաստատել է տեղեկությունը՝ հայտնելով, որ նրանք զոհվել են այլ քաղաքաներում։
Գյուղապետը հայտնել է նաև, որ բնակիչները գիշերում են գյուղի կենտրոնում, վրանի տակ՝ մարդիկ չեն ցանկանում տներում մնալ։
Վագըֆի բոլոր տներն ու եկեղեցին վնասվել են երկրաշարժից:
ՀՀ-ն փրկարարական ջոկատներ է ուղարկել Սիրիա և Թուրքիա՝ որոնողափրկարարական աշխատանքներին մասնակցելու նպատակով։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է ԱԳՆ խոսնակ Վահան Հունանյանը։
Փետրվարի 6-ին 7․8 մագնիտուդով hզոր երկրաշարժ է տեղի ունեցել Թուրքիայի հարավ-արևելքում, Սիրիայի հետ սահմանին, Ղազիանթեփի մոտակայքում: Ուժգին ցնցումներ են գրանցվել նաև Սիրիայի տարածքում։ Կան հազարավոր զոհեր և վիրավորներ, հազարավոր փլուզված շենքեր։