11 փետրվարի 2023 - 10:36 AMT
Միրզոյանը ԵԱՀԿ ՄԽ ֆրանսիացի համանախագահի հետ քննարկել է տարածաշրջանում անվտանգային հեռանկարները

Փետրվարի 10-ին ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել ԵԱՀԿ Մինսկի խմբի Ֆրանսիայի համանախագահ Բրիս Ռոքֆոյի հետ, հայտնում է ԱԳՆ մամուլի ծառայությունը։

Հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել են տարածաշրջանում անվտանգություն ու կայունություն հաստատելու հեռանկարները և այդ ուղղությամբ Հայաստանի ու միջազգային հանրության կողմից ներդրվող ջանքերը:

Փետրվարի 10-ին ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահ, Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանն աջակցելու հարցերով ՌԴ արտաքին գործերի նախարարի հատուկ ներկայացուցիչ Իգոր Խովաևի հետ Երևանում հանդիպմանը քննարկել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի վերջին զարգացումները: