11 փետրվարի 2023 - 10:54 AMT
ՀՀ-ն ցամաքային սահմանով հումանիտար օգնություն է ուղարկել Թուրքիա

Փետրվարի 11-ին Հայաստանը հումանիտար օգնություն է ուղարկել Թուրքիա ցամաքային սահմանով։ Այդ մասին Twitter-ի իր միկրոբլոգում հայտնել է ԱԳՆ մամուլի քարտուղար Վահան Հունանյանը։

«Հումանիտար օգնություն տեղափոխող բեռնատարները սահմանը հատել են սահմանային Մարգարայի կամրջով և ուղևորվել դեպի երկրաշարժից տուժած շրջան»,– ասվում է գրառման մեջ։

ՀՀ-ն փրկարարական ջոկատներ է ուղարկել Սիրիա և Թուրքիա՝ որոնողափրկարարական աշխատանքներին մասնակցելու նպատակով։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է ԱԳՆ խոսնակ Վահան Հունանյանը։

Փետրվարի 6-ին 7․8 մագնիտուդով hզոր երկրաշարժ է տեղի ունեցել Թուրքիայի հարավ-արևելքում, Սիրիայի հետ սահմանին, Ղազիանթեփի մոտակայքում: Ուժգին ցնցումներ են գրանցվել նաև Սիրիայի տարածքում։ Կան հազարավոր զոհեր և վիրավորներ, հազարավոր փլուզված շենքեր։