Ավերիչ երկրաշարժից տուժած Սիրիա մեկնած ՀՀ փրկարարները շարունակում են որոնողափրկարարական աշխատանքները Հալեպում։ Այդ մասին ասվում է Սիրիայում Հայաստանի հյուպատոսության ֆեյսբուքյան էջում։
«Որոնողական աշխատանքները շարունակվում են»,-ասվում է գրառման մեջ։
Սիրիայում աղետալի վիճակը խորանում է քաղաքացիական պատերազմի պատճառով, քանի որ շատ շենքեր արդեն իսկ վնասված էին և փլուզվել են երկրաշարժից։ Նշվում է, որ փրկարարների և հումանիտար օգնության մուտքը շրջանների մի մաս կապված է դժվարությունների հետ։
Վերջին տվյալներով Սիրիայում զոհերի թիվը գերազանցել է 3500-ը։ Սիրիայում և Թուրքիայում երկրաշարժի զոհերի թիվը գերազանցել է 23,000-ը։
ՀՀ-ն փրկարարական ջոկատներ է ուղարկել Սիրիա և Թուրքիա՝ որոնողափրկարարական աշխատանքներին մասնակցելու նպատակով։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է ԱԳՆ խոսնակ Վահան Հունանյանը։
Փետրվարի 6-ին 7․8 մագնիտուդով hզոր երկրաշարժ է տեղի ունեցել Թուրքիայի հարավ-արևելքում, Սիրիայի հետ սահմանին, Ղազիանթեփի մոտակայքում: Ուժգին ցնցումներ են գրանցվել նաև Սիրիայի տարածքում։ Կան հազարավոր զոհեր և վիրավորներ, հազարավոր փլուզված շենքեր։