11 փետրվարի 2023 - 14:09 AMT
Դիլիջանի և Պուշկինի թունելների վերականգնման մրցութային փաստաթղթերի բացման նիստ է անցկացվել

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամում տեղի է ունեցել Դիլիջանի և Պուշկինի թունելների վերականգնման մանրամասն նախագծերի պատրաստման, բնապահպանական գնահատման փաստաթղթերի և շինարարական աշխատանքների գնումների մրցութային փաստաթղթերի տեխնիկական մասի պատրաստման խորհրդատվական ծառայությունների ձեռքբերման մրցույթի ֆինանսական առաջարկների բացման նիստը։

Նախագծերի պատրաստումն իրականացվել է Ասիական զարգացման բանկի ֆինանսավորմամբ իրականացվող Մ-6, Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման միջպետական ավտոճանապարհի վերականգնման և բարելավման ծրագրի շրջանակում։

Ներկա էին գնահատող հանձնաժողովի անդամները և առաջարկ ներկայացրած կազմակերպությունների լիազորված ներկայացուցիչները։

Գնահատող հանձնաժողովի անդամներն առաջիկայում կուսումնասիրեն ֆինանսական առաջարկները, ինչի արդյունքում առավելագույն միավորներ ստացած կազմակերպությունը կհրավիրվի պայմանագրային բանակցությունների: