15 փետրվարի 2023 - 10:21 AMT
Միրզոյանը կմեկնի Թուրքիա, կհանդիպի Չավուշօղլուին

Փետրվարի 15-ին ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը կմեկնի Թուրքիա:

Նախարարը երկրաշարժից տուժած Ադըյաման քաղաքում կհանդիպի որոնողափրկարարական աշխատանքներ իրականացնող ՀՀ փրկարարական խմբին, հայտնում է ԱԳՆ-ն։

Այցի ընթացքում Անկարայում տեղի կունենա Հայաստանի ԱԳ նախարարի և Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Մևլութ Չավուշօղլուի հանդիպումը:

ՀՀ-ն փրկարարական ջոկատներ և հումանիտար օգնություն է ուղարկել Սիրիա և Թուրքիա՝ որոնողափրկարարական աշխատանքներին մասնակցելու նպատակով։

Փետրվարի 6-ին 7․8 մագնիտուդով hզոր երկրաշարժ է տեղի ունեցել Թուրքիայի հարավ-արևելքում, Սիրիայի հետ սահմանին, Ղազիանթեփի մոտակայքում: Ուժգին ցնցումներ են գրանցվել նաև Սիրիայի տարածքում։ Կան հազարավոր զոհեր և վիրավորներ, հազարավոր փլուզված շենքեր։