26 հունիսի 2002 - 19:10 AMT
ՆՈՐ ՏԱՐՎԱՆԻՑ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՐԳԵԼՎՈՒՄ Է ԾԽԱԽՈՏԻ ԵՎ ԹՈՒՆԴ ՈԳԵԼԻՑ ԽՄԻՉՔՆԵՐԻ ԳՈՎԱԶԴԸ
2003 թվականից Հայաստանում կարգելվի ծխախոտի եւ թունդ ոգելից խմիչքների գովազդը էլեկտրոնային ԶԼՄ-ներով: Երկրի խորհրդարանի կողմից ընդունված` օրենքի համաձայն արգելվում է 20 աստիճանից բարձր թնդության ոգելից բոլոր խմիչքների գովազդը` բացառությամբ կոնյակի: Այս բացառությունը հիմնավորվում է նրանով, որ կոնյակը Հայաստանի ազգային հպարտությունն է եւ ավանդական ըմպելիքը: Օրենքը արգելում է նաեւ ծխախոտի եւ թունդ ոգելից խմիչքների գովազդ տեղադրել ամսագրերի շապիկներին, ինչպես նաեւ թերթերի առաջին եւ վերջին էջերին:
Լրատվության արտատպելու կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net"-ի վրա պարտադիր է: