16 փետրվարի 2023 - 12:13 AMT
Արամ Առաջինը կմեկնի Հալեպ

Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինը փետրվարի 16-ին հովվապետական այցով կմեկնի Հալեպ՝ լինելու «իր ժողովրդի հետ ու իր ժողովրդի կողքին», հայտնում է Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունը։

Արամ Առաջինը կայցելի Հալեպի Սուրբ Աստվածածին եկեղեցի, որտեղ Սբ Վարդանանց զորավարների հիշատակության օրվա առիթով Սուրբ պատարագ է մատուցվելու։

Այցը 1 օրյա է։

ՀՀ-ն փրկարարական ջոկատներ և հումանիտար օգնություն է ուղարկել Սիրիա և Թուրքիա՝ որոնողափրկարարական աշխատանքներին մասնակցելու նպատակով։

Փետրվարի 6-ին 7․8 մագնիտուդով hզոր երկրաշարժ է տեղի ունեցել Թուրքիայի հարավ-արևելքում, Սիրիայի հետ սահմանին, Ղազիանթեփի մոտակայքում: Ուժգին ցնցումներ են գրանցվել նաև Սիրիայի տարածքում։ Կան հազարավոր զոհեր և վիրավորներ, հազարավոր փլուզված շենքեր։