16 փետրվարի 2023 - 14:23 AMT
Փաշինյանը Մյունխեն կմեկնի տիկնոջ հետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ փետրվարի 16-19-ն աշխատանքային այցով կմեկնի Մյուխեն: Վարչապետը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովի բացման պաշտոնական արարողությանը:

Համաժողովի շրջանակում Նիկոլ Փաշինյանը երկկողմ մի շարք հանդիպումներ կունենա արտերկրի գործընկերների հետ:

Նախատեսված է նաև տիկին Հակոբյանի հանդիպումը «Կին քաղաքական առաջնորդներ» կազմակերպության նախագահ և հիմնադիր Սիլվանա Կոխ-Մեհրինի հետ:

Եռօրյա տարեկան համաժողովին կմասնակցեն ԱՄՆ փոխնախագահ Քամալա Հարիսը, Չինաստանի բարձրաստիճան դիվանագետ Վան Ինը, Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը և ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը։ Համաժողովին հրավիրված չէ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։