16 փետրվարի 2023 - 16:56 AMT
Պարեկային ծառայության ղեկավարն ազատվել է պաշտոնից

ՆԳՆ պարեկային ծառայության ղեկավար Արթուր Ումրշատյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից։

Տեղեկությունը հաստատել են Ներքին գործերի նախարարության լրատվության վարչությունից, հայտնում է Aysor.am-ը։

Ումրշատյանն այդ պաշտոնին նշանակվել է 2021 թվականի հուլիսի 8-ին: