21 ապրիլի 2009 - 20:44 AMT
Հայ ձյուդոիստները կժամանեն Սանկտ-Պետերբուրգ միջազգային մրցաշարի
Հայաստանի ձյուդոյի երիտասարդական հավաքականը ապրիլի 24-ին կժամանի Սանկտ-Պետերբուրգ, որտեղ ապրիլի 25-26-ը կմասնակցի միջազգային ցուցադրական մրցաշարին: Ինչպես հայտնել են PanARMENIAN.Net-ի թղթակցին Հայաստանի Ձյուդոյի ֆեդերացիայից, այս մրցաշարին պատանեկան հավաքականը գլխավոր մարզիչ Տիգրան Բաբայանի գլխավորությամբ կներկայացնի 6 ձյուդոիստների, որոնց թվում են Դավիթ Մկրտչյանը, Գրիգոր Իվանյանը, Գոռ Հարությունյանը (բոլոր երեքը` 55 կգ ք/կ), Արմեն Ադամյանը (66 կգ ք/կ), Արտյոմ Բաղդասարյանը (73 կգ ք/կ) եւ կանանց մրցաշարում ելույթ կունենա Վարդուհի Բաբայանը (52 կգ ք/կ):

Մրցաշարի ավարտից հետո` ապրիլի 27-29-ը, հայ ձյուդոիստները Սանկտ-Պետերբուրգում կանցկացնեն ուսումնա-մարզական հավաք: Տվյալ միջոցառումները հերթական նախապատրաստական փուլ են հանդիսանում Եվրոպայի երիտասարդական առաջնության համար, որը տեղի կունենա 2009թ. սեպտեմբերի 11-13-ը Երեւանում: