16 փետրվարի 2023 - 18:10 AMT
«Փակ շուկայի» դիմացի գետնանցումը բացվել է

Երևանի Մաշտոցի պողոտայում «Փակ շուկայի» դիմացի գետնանցումը բացվել է։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Սամվել Ղուկասյանը։

Նա նաև լուսանկարներ և տեսանյութ է հրապարակել։ Տեսանյութում երևում է, թե ինչպես է Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը կտրում գետնանցման մուտքի կարմիր ժապավենը։

Ավելի վաղ հայտարարվել էր, որ գետնանցումը շահագործման կհանձնվի 2022-ի դեկտեմբերին։ Նորոգումը սկսվել էր 2022-ի սեպտեմբերին։