16 փետրվարի 2023 - 18:42 AMT
Քերոբյանը կմասնակցի Ֆրանսիա-ՀՀ առաջին տնտեսական գագաթնաժողովին

ՀՀ պատվիրակությունը էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի գլխավորությամնբ Փարիզում կմասնակցի Ֆրանսիա-Հայաստան առաջին տնտեսական գագաթնաժողովին և միջազգային գյուղատնտեսական ցուցահանդեսին (SIA)։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել։

ՀՀ պատվիրակությունը Փարիզում կլինի փետրվարի 23-25-ը։

Պատվիրակության կազմում են նաև էկոնոմիկայի նախարարի տեղակալներ Նարեկ Տերյանն ու Անի Իսպիրյանը, Էկոնոմիկայի նախարարության միջազգային համագործակցության վարչության պետ Արմեն Այվազյանը, Էկոնոմիկայի նախարարության միջազգային համագործակցության վարչության երկկողմ և բազմակողմ համագործակցության բաժնի գլխավոր մասնագետ Աստղիկ Ալեքսանյանը։

Փարիզից վերադառնալուց հետո ՀՀ էկոնոմիկայի նախարարը եռօրյա ժամկետում պետք է գործուղման արդյունքների մասին հաշվետվություն ներկայացնի։