16 փետրվարի 2023 - 18:44 AMT
Իրանը գույք ձեռք կբերի Երևանում դեսպանի կեցավայրի համար

Իրանը դիմել է ՀՀ կառավարությանը Հայաստանում հողամաս ձեռք բերելու թույլտվություն ստանալու համար։ Թույտվությունը տրամադրելու որոշումն ընդունվել է կառավարության նիստում։

Ըստ որոշման նախագծի, Իրանը ցանկանում է գնել ՀՀ քաղաքացի Լիլիթ Լևոնի Խաչատրյանին պատկանող Երևանի Ավան վարչական շրջանի Հ. Աճառյան փողոց 35/23 հասցեում գտնվող բնակելի տունը որպես ՀՀ–ում ԻԻՀ դեսպանի կեցավայր։

ՀՀ հողային օրենսգրքի 63․1 հոդվածի 1-ին կետի համաձայն՝ օտարերկրյա պետություններն ու միջազգային կազմակերպությունները դիվանագիտական և ներկայացուցչական նպատակների համար ցանկացած սեփականատիրոջից օրենքով սահմանված կարգով հողամաս կարող են ձեռք բերել, վարձակալել կամ անհատույց իրավունքով օգտագործել միայն ՀՀ ԱԳՆ–ի որոշմամբ։