18 փետրվարի 2023 - 16:28 AMT
Վարանդա-Շուշի կառուցվող ճանապարհը վճարովի է լինելու և ցանկապատված

Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող Վարանդայից դեպի Շուշի կառուցվող նոր ավտոճանապարհը վճարովի է լինելու քաղաքացիների համար։ Այդ մասին հայտարարել է Ադրբեջանի ճանապարհների պետգործակալության վարչության նախագահ Սալեհ Մամեդովը։

Նոր ճանապարհը 20 կմ կարճ կլինի դեպի Շուշի գործող ճանապարհից և համարվելու է արագընթաց։ 82․1 կմ ճանապարհը բոլոր կողմերից ցանկապատված է լինելու, գրում է Haqqin.az-ը։

«Ապագայում սպասվում է օտարերկրյա զբոսաշրջիկների մեծ հոսք դեպի Շուշի։ Այդ պատճառով մենք այդ ճանապարհը կդարձնենք վճարովի, որ հավաքված միջոցները օգտագործեnq դրա պահպանման համար»,- ասել է Մամեդովը։