21 փետրվարի 2023 - 14:39 AMT
ՀՀ կայցելի Լյուքսեմբուրգի ԱԳ նախարարը

Փետրվարի 22-23-ը պաշտոնական այցով Հայաստան կայցելի Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության ԱԳ նախարար Ժան Ասելբորնը: Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է ԱԳՆ մամուլի խոսնակ Վահան Հունանյանը։

Փետրվարի 22-ին ԱԳՆ-ում կկայանա Հայաստանի և Լյուքսեմբուրգի արտգործնախարարների հանդիպումը, որին կհետևի նրանց մամուլի ասուլիսը:

Այցի շրջանակում Լյուքսեմբուրգի ԱԳ նախարարը հանդիպումներ կունենա նաև ՀՀ բարձրագույն ղեկավարության հետ: