21 ապրիլի 2009 - 22:00 AMT
Հրատարակվել են The New York Times-ի վերապտված հոդվածները 1909թ. Ադանայի հայերի կոտորածների մասին
The New YorkTimes-ի մեկնաբան Վիլյամ Նիդերկորնը Times Traveler պարբերականում հրատարակել է երեք հոդվածների վերատպվածքները, որոնք գրվել են 1909թ. ապրիլին եւ պատմում են Ադանայի հայ բնակչության ջարդերի ու երիտթուրքերի կառավարության պատասխանատվության մասին: Վերատպված նյութերում բերվում են կոտորածների մանրամասնություններ, դիվանագետների նամակներ, հասարակական գործիչների դիմումներ եւ հայտարարություններ Օսմանյան կայսրության կառավարությանը` հայերի նկատմամբ բռնությունները դադարեցնելու պահանջով: Հոդվածները ցանցում տեղադրված են http://twitter.com/timestraveler հասցեով: