21 ապրիլի 2009 - 22:28 AMT
«Փյունիկը» դուրս է եկել Հայաստանի Գավաթի եզրափակիչ
Ապրիլի 21-ին կայացավ Հայաստանի Գավաթի խաղարկության 1/2 եզրափակչի «Փյունիկ» - «Ուլիս» պատասխան հանդիպումը: Հայաստանի չեմպիոն «Փյունիկը», որն «Ուլիսի» հանդեպ հաղթանակ է տարել առաջին հանդիպմանը 1:3 հաշվով, այս անգամ 1:0 հաշվով հաղթանակ տանելով իր մրցակցի հանդեպ, առաջինը նվաճեց Հայաստանի Գավաթի խաղարկության եզրափակչի ուղեգիրը: 64-րդ րոպեին միակ հարվածած գոլի հեղինակը դարձավ Միհրան Մանասյանը:

Փյունիկցիների մրցակիցը պարզ կդառնա ապրիլի 22-ին Երեւանի «Նաիրի» մարզադաշտում կայանալիք «Բանանց» - «Միկա» կիսաեզրափակչի մյուս պատասխան մրցավեճում: Հիշեցնենք, որ այս թիմերի միջեւ կայացած կիսաեզրափակչի առաջին հանդիպումն ավարտվել էր ոչ ոքի` 1:1 հաշվով: