23 փետրվարի 2023 - 17:42 AMT
Shell-ը մարտից բենզալցակայանների ցանց կգործարկի ՀՀ-ում

Բրիտանական-հոլանդական նավթագազային Shell միջազգային ընկերությունը մուտք է գործում հայաստանյան շուկա։ Ընկերությունը 2023-ի մարտին Հայաստանում բենզալցակայանների ցանց կգործարկի։

Ընկերության բենզալցակայանները կհամապատասխանեն ամենաբարձր որակի և չափանիշներին, հայտնում է Investin.am-ը։

Բենզինն ամբողջությամբ ներկրվելու է Հունաստանից։

Ավելի վաղ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը հայտարարել էր, որ աշխարհի խոշոր նավթագազային ընկերություններից մեկի հետ բանակցություններ են ընթանում։

Shell-ը բրիտանական նավթագազային միջազգային ընկերություն է, որի կենտրոնակայանը գտնվում է Լոնդոնում: Shell-ը հանրային սահմանափակ ընկերություն է, որն առաջնային ցուցակում է Լոնդոնի ֆոնդային բորսայում (LSE) և երկրորդական` Ամստերդամի Euronext-ում և Նյու Յորքի ֆոնդային բորսայում: Big Oil-ի հիմնական բաղադրիչը՝ Shell-ը եկամտով աշխարհում երկրորդ խոշորագույն ներդրողներին պատկանող նավթագազային ընկերությունն է (ExxonMobil-ից հետո)։