21 ապրիլի 2009 - 22:52 AMT
Հարվարդում Հայոց ցեղասպանության 94-ամյակին նվիրված երթ տեղի կունենա
Ապրիլի 23-ին Բոստոնի հայերը մտադիր են Հայոց ցեղասպանության 94-ամյակին նվիրված պիկետ կազմակերպել Հարվարդի հրապարակում: Հայ Առաքելական եկեղեցու Սուրբ Երրորդության եկեղեցում պատարագ կմատուցվի, որից հետո մասնակիցները կուղղվեն դեպի Հարվարդի հրապարակի կարմիր գիծը: Պիկետի նպատակն է ուշադրություն հրավիրել Հայոց ցեղասպանության փաստին: Պիկետից հետո ակցիայի մասնակիցները կվերադառնան եկեղեցի, հաղորդում է Boston Armenian Students` Network-ը: