27 փետրվարի 2023 - 12:27 AMT
Միրզոյանը Ժնևում կմասնակցի ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի նիստին

Փետրվարի 27-28-ը ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Ժնևում։ Նա մասնակցելու է ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի 52-րդ նստաշրջանի բարձրաստիճան նիստին, հայտնում է ԱԳՆ մամուլի ծառայությունը։

Տեղի կունենան նաև հանդիպումներ մի շարք գործընկերների հետ: