28 փետրվարի 2023 - 17:56 AMT
Մարտի 1-ից Թամանյան-Իսահակյան խաչմերուկը մոտ 2 ամիս փակ կլինի

Մարտի 1-ից մինչև ապրիլի 29-ը փակ են լինելու Երևանի Թամանյան և Իսահակյան փողոցների հատման խաչմերուկները, հայտնում է քաղաքապետարանը։

Մարտի 1-ից սկսվում են Երևանի համայնքային ծրագրերով նախատեսված մայրաքաղաքի Թամանյան փողոցի և Թամանյան-Իսահակյան փողոցների խաչմերուկների երթևեկելի մասի ծածկի վերատեղադրման, բարեկարգման աշխատանքները:

Քաղաքապետարանը պատճառված ժամանակավոր անհարմարությունների համար հայցում է մայրաքաղաքի բնակիչների ներողամտությունը: