28 փետրվարի 2023 - 18:35 AMT
Լավրով․ Փաշինյանի հայտարարությունն իր խղճին եմ թողնում

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Բաքվում, մեկնաբանելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն խոսքերը, որ «Հայաստանում ՌԴ ռազմական ներկայությունը չի երաշխավորում անվտանգությունը, նույնիսկ անվտանգության սպառնալիք է», ասել է, որ Փաշինյանի հայտարարությունը վերջինիս խղճին է թողնում։ Այդ մասին Լավրովն ասել է Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հետ համատեղ մամուլի ասուլիսում, գրում է Haqqin.az-ը։

Նա հավելել է, որ Ռուսաստանի մասնակցությամբ խոսակցություն է ընթանում ՀՀ տարածքում ռուսական ռազմական ներկայության նշանակության և դերի մասին։

Հունվարի 10-ին հրավիրված մամուլի ասուլիսում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ երբ Ռուսաստանը չի արձագանքում Ադրբեջանի ագրեսիվ գործողություններին, «ստացվում է, որ ՌԴ ռազմական ներկայությունը Հայաստանում ոչ միայն չի երաշխավորում Հայաստանի անվտանգությունը, այլև սպառնալիքներ է ստեղծում ՀՀ անվտանգության համար»: