22 ապրիլի 2009 - 13:43 AMT
«Էրեբունի» եւ «Էրմիտաժ» թանգարանները կազմում են Ուրարտուի ժամանակաշրջանի ցուցանմուշների անվանացուցակները
2008 թվականին «Էրեբունի» (Երեւան) եւ «Էրմիտաժ» (Սանկտ-Պետերբուրգ) թանգարաններում պայմանավորվածություն էր ձեռքբերվել երկու անվանացուցակի հրատարակման շուրջ, որոնք իրենց մեջ կներառեն եվրոպական թանգարաններում Ուրարտուի ժամանակաշրջանի ցուցանմուշների լուսանկարները:

Ինչպես հաղորդել է «Էրեբունի» թանգարանի տնօրեն Աշոտ Փիլիպոսյանը, արդեն մեկ ամիս է աշախատանքներ են տարվում անվանացուցակների ստեղծման եւ հրատարակման չափանիշների սահմանման շուրջ:

«Պայմանավորվածության համաձայն, ռուսական կողմն իր վրա է վերցրել ծախսերի մի մասը եւ հայկական կողմին բաժին կհասնի տպաքանակի կեսը», - ասել է Փիլիպոսյանը, ավելացնելով, որ անվանացուցակները կհրատարակվեն 2-3 տարվա ընթացքում: