2 մարտի 2023 - 15:51 AMT
ՀՀ-ից 13 շախմատիստ կմասնակցի Եվրոպայի անհատական առաջնությանը

Հայաստանը 13 մասնակից կունենա Շախմատի Եվրոպայի տղամարդկանց անհատական առաջնությանը։

Եվրոպայի առաջնության չեմպիոնի կոչման համար կպայքարեն Գաբրիել Սարգսյանը, ինչպես նաև Հայկ Մարտիրոսյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը, Շանթ Սարգսյանը, Սամվել Տեր-Սահակյանը, Մանուէլ Պետրոսյանը, Մամիկոն Ղարիբյանը, Ալեքս Սահակյանը, Արմեն Բարսեղյանը, Ռոբերտ Փիլիպոսյանը, Էմին Օհանյանը, Վահե Դանիելյանը և Սարգիս Մանուկյանը, հայտնում է ՀԱՕԿ-ը:

Շախմատի Եվրոպայի անհատական առաջնությունը կմեկնարկի մարտի 3-ին Սերբիայի Վրնյաչկա Բանյա քաղաքում:

Մրցաշարում հայտավորված է 499 շախմատիստ 40 երկրից: