2 մարտի 2023 - 18:18 AMT
Վիվա-ՄՏՍ-ի ծածկույթի քարտեզի և տեխնոլոգիաների վերաբերյալ վերջին տեղեկությունները հասանելի են

Վիվա-ՄՏՍ-ի ծածկույթի քարտեզի և տեխնոլոգիաների վերաբերյալ վերջին տեղեկությունները հասանելի են հանրությանը:

Ի կատարումն Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2019 թվականի հունվարի 9-ին ընդունած N 1-Ն որոշման՝ փետրվարի 28-ին Վիվա-ՄՏՍ-ի պաշտոնական կայքէջում հրապարակվել են ընկերության կողմից հանրային էլեկտրոնային հաղորդակցության շարժական և ամրակցված կապի ծածկույթով ապահովված և ծածկույթ չունեցող բնակավայրերի ցանկն ու քարտեզը, ինչպես նաև այդ բնակավայրերում համապատասխան տեխնոլոգիաների և մատուցվող ծառայությունների վերաբերյալ տեղեկատվությունը: