Հանրապետության տարածքում մարտի 4-ի ցերեկը, 5-ին, 6-ին շրջանների զգալի մասում, 7-ին` առանձին շրջաններում սպասվում են տեղումներ: Մարտի 8-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Քամին՝ հարավային 4-6 մ/վ, մարտի 4-5-ը, 7-ի գիշերն առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում 18-22 մ/վ, 6-ին՝ 28-33 մ/վ:
Մարտի 4-6-ի գիշերն օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով, ցերեկը՝ 6-9 աստիճանով, հայտնում է «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը։
Որոշ մարզերում ջերմաստիճանն առաջիկա օրերի ցերեկային ժամերին կհասնի +22․․+25 աստիճանի, իսկ Սյունիքում մարտի 4-ին և 6-ին սպասվում է +28 աստիճան։
Արարատի և Արմավիրի մարզում կգրանցվի մինչև +19 և +22 աստիճան, Վայոց ձորում` մինչև +20․․․ +23, Տավուշում՝ +20․․․+22։
Երևանում մարտի 4-6-ը, 7-ի գիշերը ժամանակ առ ժամանակ սպասվում է կարճատև անձրև: Մարտի 7-ի ցերեկը, 8-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Մարտի 6-ին սպասվում է քամու ուժգնացում` 18-23 մ/վ։
Մայրաքաղաքում մարտի 4-ի ցերեկային ժամերին կգրանցվի +17 աստիճան, մարտի 6-ի ցերեկը` մինչև +21։