6 մարտի 2023 - 11:03 AMT
ՊՆ հերքել է ադրբեջանցիների ապատեղեկատվությունը

Պաշտպանության նախարարությունը հերքել է ադրբեջանական կողմի ապատեղեկատվությունը՝ նշելով, որ ՀՀ ԶՈւ ստորաբաժանումները կրակ չեն բացել։

«Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր մարտի 5-ին և լույս 6-ի գիշերը ՀՀ ԶՈւ ստորաբաժանումները կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանագոտու արևելյան ուղղությամբ տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, հերթական ապատեղեկատվությունն է»,-ասվում է հաղորդագրության մեջ։