6 մարտի 2023 - 18:57 AMT
Գեղասահորդուհի Ադելիա Պետրոսյանը՝ ՌԴ Գրան պրիի հաղթող

Ռուսաստանաբնակ գեղասահորդուհի Ադելիա Պետրոսյանը հաղթող է ճանաչվել Ռուսաստանի Գրան պրիի կանանց մենասահքում։

Երկու ծրագրի արդյունքում 15-ամյա Պետրոսյանը վաստակել է 255․01 միավոր։ Երկրորդ տեղը զբաղեցրել է Կամիլա Վալիևան (241․76), իսկ երրորդը՝ Ելիզավետա Տուկտամիշևան (241․61)։

Իսկ 2023-ի ՌԴ չեմպիոն Սոֆիա Ակատյևան (241․09) միայն 4-ն է, հայտնում է Sportkp.ru-ն։

Ադելիա Պետրոսյանը մարզվում է հայտնի մարզիչ Էթերի Տուտբերիձեի խմբում, ինչպես և Վալիևան։