6 մարտի 2023 - 18:58 AMT
Կոռնիձոր-Արցախ ճանապարհն ասֆալտապատվում է

AAB Construction ընկերությունն այս պահին իրականացնում է ասֆալտապատման աշխատանքներ Մ12 Կոռնիձոր-Արցախի Հանրապետություն ճանապարհի կմ 0+000-կմ 4+000 հատվածում:

Նշված հատվածն ունի ռազմավարական նշանակություն՝ որպես ՀՀ֊ԱՀ ճանապարհային հաղորդակցության կապի կարևոր գոտի:

Ճանապարհահատվածի շինարարական աշխատանքների իրականացման պայմանագիրը ՏԿԵՆ֊ի հետ կնքվել է 2022-ի օգոստոսին։

AAB Construction-ը, հանդիսանալով Հայաստանում ճանապարհաշինարարության ոլորտի առաջատար, արդեն իսկ կատարել է 4 կմ ճանապարհահատվածի կառուցման աշխատանքի զգալի մասը և հանձն է առել սեղմ ժամանակներում ավարտել նաև ասֆալտապատման աշխատանքները: