7 մարտի 2023 - 15:33 AMT
Մարտի 8-ին արգելոցները, արգելոց-թանգարանները կաշխատեն

Կանանց միջազգային օրը՝ Մարտի 8-ին արգելոցները, արգելոց-թանգարանները կաշխատեն, հայտնում է ԿԳՄՍՆ «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ը։

ՊՈԱԿ-ի մասնաճյուղ «Գառնի», «Զվարթնոց» պատմամշակութային, «Մեծամոր» պատմահնագիտական արգելոց-թանգարանները, ինչպես նաև «Բջնի ամրոց», «Լոռի բերդ» «քաղաքատեղի», «Զորաց քարեր» բնակատեղի» պատմամշակութային արգելոցները կաշխատեն՝ սպասելով այցելուներին։