22 ապրիլի 2009 - 16:59 AMT
ԱԿԲԱ-Կրեդիտ Ագրիկոլ Բանկն ընդլայնում է իր մասնաճյուղերի ցանցը
Հայաստանի կենտրոնական բանկը ԱԿԲԱ-Կրեդիտ Ագրիկոլ Բանկի նոր մասնաճյուղ է գրանցել«Արթիկում»: Այդ մասին հայտնում է հասարակայնության հետ կապերի ծառայությունը:

Ինչպես նշվում է հաղորդագրության մեջ, համաձայն Կենտրոնական բանկի նախագահի որոշման, ընթացիկ տարվա ապրիլի 20-ին գրանցվել է ԱԿԲԱ-Կրեդիտ Ագրիկոլ Բանկի «Արթիկ» նոր մասնաճյուղը, որը գործելու է ք.Արթիկ, Անկախության փ., 28/1 հասցեով:

Ներկայումս Հայաստանի տարածքում բանկն ունի 35 մասնաճյուղեր` ներառյալ կենտրոնական գրասենյակը: