7 մարտի 2023 - 19:02 AMT
ՀՀ մարմնամարզության հավաքականի մարզիչն արտաքսվել է Կատարից 5 տարով

Հայաստանի մարմնամարզության հավաքականի մարզիչ Հայկ Նազարյանը 5 տարով արտաքսվել է Կատարից։ Այդ մասին ասել է հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանը։

Նա հավելել է, որ պատճառն անհասկանալի է, գրում է Aysor.am-ը։

«Երբ ժամանեցինք Դոհա, անձնագրային ստուգման ժամանակ Հայկ Նազարյանին մոտ մեկ օրով պահեցին, հետո իմացանք, որ 5 տարով արտաքսել են, բայց մեզ համար անհասկանալի է, թե ինչի համար»,- լրագրողների հետ հանդիպմանն ասել է Սերոբյանը:

Նա խնդրել է օգնել՝ հասկանալու, թե ինչու են արտաքսել Հայկ Նազարյանին։