9 մարտի 2023 - 15:36 AMT
«Մերգելյան» զբոսայգին և հարակից տարածքը բարեկարգվում է՝ աշխատանքներն ընթացքի մեջ են

Երևանի Կոմիտասի պողոտայի սկզբնամասում գտնվող Մ. Մկրտչյան հրապարակի և «Մերգելյան» զբոսայգին կվերականգնվի և կբարեկարգվի։ Աշխատանքներն ընթացքի մեջ են, ասվում է Արաբկիր վարչական շրջանի ֆեյսբուքյան էջում։

Տարածքը մաքրվում է տարիներ առաջ այգում կառուցված շինությունների ապամոտաժման հետևանքով կուտակված շինաղբից և փոշուց: Ծավալուն այս աշխատանքները կազմակերպել և գործընթացի իրականացմանը հետևել է Արաբկիր վարչական շրջանի ղեկավար Արամ Ազատյանը:

Նշվում է, որ կարճ ժամանակահատվածում այգին դառնալու է երևանցիների ամենասիրված հանգստի գոտիներից մեկը: