Մարտի 13-ին «ԵՄ-ն հանուն շրջակա միջավայրի» ծրագիրը հրավիրում է Հայաստանում արտադրական ձեռնարկությունների, պետական կառույցների, գործարար ասոցիացիաների և ՀԿ-ների ներկայացուցիչներին իրազեկման աշխատաժողովի՝ նվիրված Արտադրանքի բնապահպանական հետքի (PEF) և Եվրոպական միության Կանաչ արտադրանքի միասնական շուկայի (SMGP) նախաձեռնության ներկայացմանը։
Միջոցառումը բաց է բոլոր այն շահագրգիռ կողմերի համար, ովքեր հետաքրքրված են և աշխատում են կանաչ տնտեսության, շրջանաձև տնտեսության, ռեսուրսների արդյունավետ և մաքուր արտադրության (RECP) և շրջակա միջավայրի պաշտպանության հետ կապված խնդիրների շուրջ: Հանդիպումը կազմակերպվում է ՄԱԿ ԱԶԿ-ի (UNIDO) կողմից՝ PRé Sustainability-ի և ազգային գործընկերների համագործակցությամբ։
Միջոցառումը կկազմակերպվի հիբրիդային ձևաչափով և կներկայացնի ԱԲՀ մեթոդաբանությունը և երկրում ավելի կանաչ արտադրանքի ներդրման առավելությունները: Միջոցառման ընթացքում նախատեսվում են ներկայացումներ և քննարկումներ, ներկաներն աշխատաժողովի ավարտին կկազմեն կանաչ կամ էկոլոգիապես մաքուր արտադրանքի հայեցակարգի համապարփակ պատկերացում: Այն կանցկացվի հայերեն և անգլերեն (համաժամանակյա թարգմանությամբ):
Աշխատաժողովը կընդգրկի կանաչ արտադրանքի խթանման գործիքներին և ռազմավարություններին առնչվող թեմաներ, ներառյալ էկոպիտակավորումը (ներկայացնելով ներկա ազգային իրավիճակը), համապատասխան օրենսդրական հիմքերը և տարբեր թիրախային խմբերի օգուտները: Կքննարկվի նաև ԵՄ շուկա արտահանող հայկական ձեռնարկությունների համար ԱԲՀ մեթոդաբանության կիրառման հնարավոր ազդեցությունը: Աշխատաժողովը հնարավորություն կտա ներկաներին հարցեր ուղղել և ներգրավվել թեմատիկ քննարկումներում:
«ԵՄ-ն հանուն շրջակա միջավայրի» ծրագիրը և «ԵՄ Կանաչ արտադրանքի միասնական շուկա» նախաձեռնության ներդրումը
«ԵՄ-ն հանուն շրջակա միջավայրի» ծրագրի շրջանակներում Միավորված ազգերի կազմակերպության Արդյունաբերական զարգացման կազմակերպությունը (UNIDO) ներկայացնում է ԵՄ Կանաչ արտադրանքի միասնական շուկա և Արտադրանքի բնապահպանական հետք մեթոդաբանությունը Արևելյան գործընկերության (ԱլԳ) երկրներում՝ ներառյալ Հայաստանում: Հայաստանում UNIDO-ին աջակցում է «ՍԻՎԻՏՏԱ ԷՅԷՄ» բնապահպանական և կայունության ծրագրերում մեծ փորձ ունեցող խորհրդատվական ընկերությունը:
«Հայաստանում «ԵՄ-ն հանուն շրջակա միջավայրի» ծրագրի իրականացումը կարևոր քայլ է կայուն արտադրության և սպառման պրակտիկայի, ինչպես նաև նրանց բնապահպանական օգուտների գործելակերպի հետ կապված բնապահպանական օգուտները խթանելու համար», - ասել է Հայաստանում ՄԱԿ ԱԶԿ հայաստանյան ներկայացուցիչ Անահիտ Սիմոնյանը:
«Մենք խրախուսում ենք բոլորին օգտվել այս բացառիկ հնարավորությունից և ծանոթանալ էկոպիտակավորմանը և դրա օգուտներին»,-ասել է նա
«ԵՄ-ն հանուն շրջակա միջավայրի» ծրագրի մասին
ԵՄ-ի կողմից ֆինանսավորվող «ԵՄ-ն հանուն շրջակա միջավայրի» ծրագիրը նպատակ ունի աջակցել բնական կապիտալը պահպանելուն և արդյունավետ օգտագործելուն, բարձրացնել մարդկանց բնապահպանական բարեկեցությունը և խթանել կանաչ տնտեսական աճը ԵՄ Արևելյան գործընկերության երկրներում՝ աջակցելով շրջակա միջավայրի հետ կապված գործողություններին, ցուցադրելով և բացահայտելով առավել կանաչ աճի հնարավորություններ և ստեղծելով բնապահպանական ռիսկերն առավել արդյունավետ կառավարելու մեխանիզմներ։
Ծրագիրն իրականացվում է հինգ գործընկեր կազմակերպությունների կողմից՝ OECD (Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպություն), UNECE (ՄԱԿ-ի Եվրոպական տնտեսական հանձնաժողով), UNEP (ՄԱԿ-ի շրջակա միջավայրի ծրագիր), UNIDO (ՄԱԿ-ի արդյունաբերության զարգացման կազմակերպություն) և Համաշխարհային բանկ:
Ծրագրի մասին հավելյալ տեղեկատվություն ստանալու համար կարելի է այցելել՝ www.eu4environment.org and www.recp.am
Ավելիին կարելի է տեղեկանալ ԵՄ SMGP-ի (Կանաչ արտադրանքի միասնական շուկա) և PEF-ի (արտադրանքի բնապահպանական հետքի) մասին տեղեկատվական նյութերից՝
Արտադրանքի բնապահպանական հետքի առաջմղում (անգլերեն)
Հայաստանում «Կանաչ արտադրանքի միասնական շուկա» ծրագրի (SMGP) ներդնում (հասանելի է հայերեն և անգլերեն)
ԵՄ կանաչ արտադրանքի միասնական շուկայի ներուժի բացահայտումը Հայաստանում (Արտահանող ընկերությունների համար) (հասանելի է հայերեն և անգլերեն)
ԵՄ կանաչ րտադրանքի միասնական մշուկայի ներուժի բացահայտումը Հայաստանում (Պետական հաստատությունների համար) (հասանելի է հայերեն և անգլերեն)
ԵՄ կանաչ արտադրանքի միասնական շուկայի ներուժի բացահայտումը Հայաստանում (հաստատությունների և փորձագետների համար) (հասանելի է հայերեն և անգլերեն)