22 ապրիլի 2009 - 18:42 AMT
Ռուս պատգամավորը չի հավատում հայ-թուրքական հարաբերությունների երկարաժամկետությանը
«Եթե անգամ Երեւանն ու Անկարան համաձայնության գան երկկողմ հարաբերությունների կարգավորման գործում, ես այնքան էլ չեմ հավատում այդ հարաբերությունների երկարաժամկետությանը»,- Երեւանում Երեւան - Մոսկվա «Հայաստան-Թուրքիա. իրական տեղաշարժեր երկկողմանի հարաբերություններու՞մ, թե՞ գերտերությունների աշխարհաքաղաքական խաղեր» թեմայով հեռուստակամուրջի ժամանակ հայտարարեց ՌԴ Պետական դումայի պատգամավոր Սեմյոն Բագդասարովը:

«Եթե անգամ վերականգնվեն Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունները, միեւնույն է ողբերգական անցյալի մասին հիշողությունները կմնան ինչպես ինքնին Հայաստանում, այնպես էլ հայկական սփյուռքում»,- նշել է ռուս պատգամավորը:

Ինչպես նշել է Բագդասարովը, Թուրքիան շատ ավելին է ստանում հայ-թուրքական սահմանի բացումից, քան Հայաստանը, եւ հայկական պետությունը պետք է հաշվի առնի այդ հանգամանքը: «Եթե սահմանը բացվի, ապա Թուրքիան կուժեղացնի իր դերը Հարավային Կովկասում եւ իր մասնակցությունն է մշակելու Կենտրոնական Ասիայում, եւ տարօրինակ չէ, որ հայ-թուրքական սահմանի բացումն այդպես օժանդակվում է ԱՄՆ կողմից»,- հայտնել է ՌԴ Պետդումայի պատգամավորը: